28 Հունիսի 2022, 475 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 269-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ ԱՄՆ-ի «Փարոս» հիմնադրամի կողմից «Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների ընկերության» հայկական մասնաճյուղի հասցեով ուղարկված
ատամնաբուժական օգտագործված աթոռները (4 հատ՝ 345 կգ ընդհանուր քաշով, 2,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,900 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի ապրիլի 14-ի «Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների ընկերության» հայկական մասնաճյուղի կողմից
իրականացվող «Ժպտուն ատամներ» ծրագրի մասին» N 269-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: