Փոխվարչապետերի որոշումներ

28 Հունիսի 2022, 477 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հասցեով Հայաստանի Հանրապետության
ֆուտբոլի ազգային հավաքականին անհատույց բաշխելու նպատակով ստացված գնդակների ներմուծման ծրագիրը՝
1) Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կողմից ուղարկված 100 հատ՝ 5 տեղ, 100 կգ ընդհանուր քաշով, 650 շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսը, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
2) Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) կողմից ուղարկված 105 հատ՝ 10 տեղ, 81.6 կգ ընդհանուր քաշով, 5,985 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսը, Արևմտյան մաքսատուն-վարչություն:
2. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ
կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023