Փոխվարչապետերի որոշումներ

28 Հունիսի 2022, 472 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00032803) կնքված՝ ստորև նշված
պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի նոյեմբերի 4-ի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի
կողմից իրականացվող «Բարեկեցիկ ապագա» ծրագրի մասին» N 892-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ամասիայի բրդի գործարան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05551615) 2022 թվականի մայիսի 18-ին կնքված՝ N 055/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Շին Շողիկ» ճամբարի համար անկողնային պարագաների մատակարարում՝
2,521,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մետատեկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00099721) 2022 թվականի հունիսի 6-ին կնքված՝ N 068/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի
մատակարարում՝ 2,304,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Բեյբի-Սիմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02237021) 2022 թվականի հունիսի 10-ին կնքված՝ N 075/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկական կերի ձեռքբերում` 24,804,360 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: