Փոխվարչապետերի որոշումներ

24 Հունիսի 2022, 440 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԲԵՆԻԱՄԻՆ ԺԱՄԿՈՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 119 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆրանսիայի «Շարժում» ոչ առևտրային կազմակերպության կողմից որպես օժանդակություն Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան հ. 119 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (մեկ տեղ, 4,680 կգ ընդհանուր քաշով, 10,000 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 600
եվրո փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ու Հայաստանի Հանրապետության
Գորիսի, Սիսիանի տարածաշրջաններում և Արցախի Հանրապետությունում բնակվող կարիքավոր ընտանիքներին բաշխման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան հ. 119 ավագ
դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով
ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված

Արխիվ

2024

2023