24 Հունիսի 2022, 460 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 3)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672)
կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն
անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019
թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից
իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին»
N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն
զգալի նշանակություն՝
1) Atlassian Pty Ltd.-ի հետ (Ավստրալիական Միություն, քաղաք Սիդնեյ, Ջորջ
փողոց 341/6) 2022 թվականի մայիսի 14-ի գնառաջարկով իրականացվող գործարքը,
որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 1,430.56
ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Տոսպ գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01848257) 2022 թվականի մարտի 22-ին
կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է շապիկների և
ժիլետների ձեռքբերում՝ 688,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Կերխեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00485116) 2022 թվականի փետրվարի 24-ին
կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է հատակի լվացման
հեղուկի և խոզանակի ձեռքբերում՝ 440,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի
հարկի.
4) JetBrains s.r.o.-ի հետ (Չեխիայի Հանրապետություն, քաղաք Պրահա 5, փողոց
Ռադլիցկա 333/150) 2022 թվականի մարտի 23-ի գնառաջարկով իրականացվող
գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի
ձեռքբերում՝ 330.56 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված
արժեքի հարկի.
5) «Էյ Էս Բի Սի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02845628) 2022 թվականի մարտի 11-ին
կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է մոնիթոր
համակարգիչների ձեռքբերում՝ 33,681,375 դրամի չափով, առանց ավելացված արժեքի
հարկի: