Փոխվարչապետերի որոշումներ

24 Հունիսի 2022, 430 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 2)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672)
կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն
անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019
թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից
իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին»
N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն
զգալի նշանակություն՝
1) «Տեխնոթերմ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02702297) և «ՆՕՎՕ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00232768)
հետ 2022 թվականի փետրվարի 25-ին կնքված՝ եռակողմ պայմանագրում նշված
գործարքը, որով նախատեսվում է «Տեխնոթերմ» ՍՊԸ-ի կողմից «Թումո տուփ»
կենտրոնների օդափոխության համակարգի պատրաստման աշխատանքների
իրականացում՝ 13,554,700 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և
«ՆՕՎՕ» ՍՊԸ-ի կողմից նշված շինարարական աշխատանքներին աջակցման
ծառայությունների մատուցում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի
հարկի.
2) «ՊՐՈՖ ԱԼ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01831375) և «ՆՕՎՕ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00232768)
հետ 2022 թվականի փետրվարի 11-ին կնքված՝ եռակողմ պայմանագրում նշված
գործարքը, որով նախատեսվում է «ՊՐՈՖ ԱԼ» ՍՊԸ-ի կողմից ալյումինե դռների
պատրաստման աշխատանքների իրականացում՝ 47,499,972 դրամի չափով, առանց
ավելացված արժեքի հարկի և «ՆՕՎՕ» ՍՊԸ-ի կողմից նշված աշխատանքներին
աջակցման ծառայությունների մատուցում՝ 2,210,000 դրամի չափով, առանց
ավելացված արժեքի հարկի.
3) «ՆՈՐ ԳԻՆԴ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00801756) և «ՆՕՎՕ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00232768)
հետ 2022 թվականի ապրիլի 14-ին կնքված՝ եռակողմ պայմանագրում նշված գործարքը,
որով նախատեսվում է «ՆՈՐ ԳԻՆԴ» ՍՊԸ-ի կողմից «Թումո տուփ» կենտրոնների
պոլիուրեթանային հատակների պատրաստման աշխատանքների իրականացում՝
8,380,260 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և «ՆՕՎՕ» ՍՊԸ-ի
կողմից վերոհիշյալ շինարարական աշխատանքներին աջակցման ծառայությունների
մատուցում՝ 450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: