Փոխվարչապետերի որոշումներ

24 Հունիսի 2022, 456 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1014-Ա ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 96-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին
մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի
«Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպության կողմից
իրականացվող «Գյումրի երիտասարդական կենտրոն» ծրագրի մասին» N 1014-Ա
որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 8-րդ կետում «2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2024
թվականի մարտի 31-ը» բառերով.
2) 9-րդ կետում «2023թ. հունիս» և «2023թ. հունիս-դեկտեմբեր» բառերը համապատասխանաբար փոխարինել «2024թ. մարտ» և «2024թ. հունվար-մարտ» բառերով.
3) 9-րդ և 10-րդ կետերում «600,000,000» և «25,000,000» թվերը համապատասխանաբար փոխարինել «606,000,000» և «22,000,000» թվերով:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի փետրվարի 24-ի
«Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի
N 1014-Ա որոշմամբ հաստատված ծրագրին հարակից գործարքի մասին» N 96-Ա
որոշման 1-ին կետում «583,572,817» թիվը փոխարինել «605,101,454» թվով:  

Արխիվ

2024

2023