Փոխվարչապետերի որոշումներ

24 Հունիսի 2022, 423 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԱՀՈՒՅՔԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ԳՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի
կողմից իրականացվող՝ 39,056,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կահույքի
պատրաստում և գնում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից
կնքված (ՀՎՀՀ՝ 02507456)` ստորև նշված պայմանագրերով նախատեսված
գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված
ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05500145) 2022 թվականի մայիսի 10-ին
կնքված N ՀՀ-Կ-01/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է
գույքի պատրաստման և գնման աշխատանքների իրականացում` 19,528,000
դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05500145) 2022 թվականի մայիսի 10-ին
կնքված N ՀՀ-Կ-02/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է
գույքի պատրաստման և գնման աշխատանքների իրականացում` 19,528,000
դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո
մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003
թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական
ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով
սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի
կատարման մասին:

հավելված

Արխիվ

2024

2023