Փոխվարչապետերի որոշումներ

24 Հունիսի 2022, 446 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի
հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման և անհատույց
բաշխման ծրագիրը՝
1) Կանադայի Տորոնտո քաղաքի հայկական համայնքի կողմից՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում անհատույց տրամադրելու նպատակով ուղարկված բժշկական
նշանակության ապրանքներ՝ 16 տեղ, 283 կգ, 8,154.8 ԱՄՆ-ի դոլարին համարժեք
դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը (Հյուսիսային
մաքսատուն-վարչություն).
2) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից՝ Արցախի Հանրապետության
առողջապահության նախարարությանը անհատույց տրամադրելու նպատակով
ուղարկված բժշկական ախտորոշիչ սարքեր և «Covid» թեստեր՝ 31 տեղ, 173 կգ
ընդհանուր քաշով, 127,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր
արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը (Արևմտյան մաքսատունվարչություն):
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա
ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի
հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով
ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:  

Արխիվ

2024

2023