Փոխվարչապետերի որոշումներ

24 Հունիսի 2022, 458 - Ա

«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Խոսրովի անտառ» պետական արգելոց»
պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 105,839,500
դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը`
համաձայն հավելվածի:
2. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային
կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի
N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական
որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել
տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում
կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև
կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված
ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում`
ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:  

հավելված

Արխիվ

2024

2023