Փոխվարչապետերի որոշումներ

24 Հունիսի 2022, 452 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 112-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին
մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի
3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի
փետրվարի 28-ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի
կողմից իրականացվող «Համակարգային խնդիրների վերհանում, աջակցություն
երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի մասին» N 112-Ա
որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման հավելվածի 9-րդ կետի 4.7-րդ ենթակետում «օտարերկրյա գործուղումներ»
բառերը փոխարինել «գործուղումներ» բառով.
2) որոշման հավելվածի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ
ենթակետով.
«11) hետտրավմատիկ խնամքի և ընտանիքների ամրապնդման
դասընթացներին մասնակցելու նպատակով հյուրանոցային ծառայությունների
ձեռքբերում՝ 3,000,000 դրամ»:
2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական
հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 03517269) «Էյչ Այ Ուայ» ՍՊԸ-Ի հետ (ՀՎՀՀ՝ 01564042)
2022 թվականի մայիսի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով
նախատեսվում է 2022 թվականի հունիսի 15-ից մինչև 2022 թվականի հունիսի 17-ն
ընկած ժամանակահատվածում հյուրանոցային ծառայությունների մատուցում՝
2,222,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն
կապված է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի
իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:  

Արխիվ

2024

2023