24 Հունիսի 2022, 432 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 242-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի
3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի
կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված
գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի 2022 թվականի ապրիլի 7-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների զարգացում» N 242-Ա
որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի
նշանակություն՝
1) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01551651) 2019 թվականի մարտի 1-ին
կնքված՝ N 20624683 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022
թվականի հունիսի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցում` 700,000 դրամի չափով,
առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01551651) 2017 թվականի փետրվարի
28-ին կնքված՝ N 19223028 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է
2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցում` 2,500,000 դրամի չափով,
առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ԹիՔեյ Ընդ Փարթներս» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02604375) 2018 թվականի
սեպտեմբերի 3-ին կնքված՝ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է
2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրավաբանական ծառայությունների մատուցում` 2,000,000 դրամի չափով,
առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02538542) 2020 թվականի հունվարի 17-ին
կնքված՝ թիվ AR 170120 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022
թվականի հունիսի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ապրանքների ձեռքբերում` 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված
արժեքի հարկի.
5) «Ասողիկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00835755) 2020 թվականի հունվարի 17-ին
կնքված՝ N Վ-17/01/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022
թվականի հունիսի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում տպագրական ծառայությունների մատուցում` 8,000,000 դրամի չափով, առանց
ավելացված արժեքի հարկի.
6) «Տուտոր Պլատֆորմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00196563) 2020 թվականի
դեկտեմբերի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է
2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում տպագրական ծառայությունների մատուցում` 775,000 դրամի չափով, առանց
ավելացված արժեքի հարկի.
7) «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00040569) 2022 թվականի ապրիլի 12-ին
կնքված՝ N AT-AU-036-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022
թվականի մայիսի 18-ից մինչև 2022 թվականի հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում աուդիտորական ծառայությունների մատուցում` 2,700,000 դրամի չափով,
առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 03520262) 2018 թվականին ապրիլի
4-ին կնքված՝ N 033041812185 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է
2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման աշխատանքների իրականացում` 7,000,000 դրամի
չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «ՀԷՑ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520882) 2018 թվականին կնքված պայմանագրում
նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2023
թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման աշխատանքների իրականացում` 7,000,000 դրամի չափով, առանց
ավելացված արժեքի հարկի: