Փոխվարչապետերի որոշումներ

24 Հունիսի 2022, 433 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 771-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական
կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 02283677) «Աէրոդինամիքս» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝
00230008) 2022 թվականի մայիսի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը,
որով նախատեսվում է հատուկ արտահագուստի և պարագաների պատրաստման ու
հավաքման աշխատանքների իրականացում` 45 մլն դրամի չափով, առանց ավելացված
արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայ վիրավոր հերոսների
աջակցման» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող
«Աջակցություն հանրային պաշտպանության ոլորտին» ծրագրի մասին» N 771-Ա
որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի
նշանակություն:  

Արխիվ

2024

2023