Փոխվարչապետերի որոշումներ

24 Հունիսի 2022, 434 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 160-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական
հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02628286) «Մարօգ Մարքեթինգ» ՍՊԸ-ի հետ
(ՀՎՀՀ՝ 00875841) 2022 թվականի մայիսի 31-ին կնքված N M053122 պայմանագրում
նշված գործարքը, որով նախատեսվում է խորհրդատվական ծառայությունների
մատուցում` 7,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի,
անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության առաջին
փոխվարչապետի 2018 թվականի օգոստոսի 31-ի Զբոսաշրջության և
քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող
«Գյումրի քաղաքի բարեկամության զբոսայգու վերականգնում և զարգացում»
ծրագրի մասին» N 160-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և
դրա համար ունի զգալի նշանակություն: