Փոխվարչապետերի որոշումներ

24 Հունիսի 2022, 435 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 274-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՀՎՀՀ` 07610657) կողմից «Արպանիվ» սահմանափակ պատասխա–
նատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 09209297) 2022 թվականի մայիսի 17-ին
կնքված՝ N ԿԲՀ-ԴԱՊ-ԳՀԱՊՁԲ-22/07 եռակողմ պայմանագրում նշված գործարքը,
որով նախատեսվում է ավտոմեքենաների ձմեռային անվադողերի ձեռքբերում՝
1,560,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն
կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի ապրիլի
14-ի «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության
կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի
մասին» N 274-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար
ունի զգալի նշանակություն:
 

Արխիվ

2024

2023