Փոխվարչապետերի որոշումներ

24 Հունիսի 2022, 436 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 183-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479) «Վալան-Պրոֆ» ՍՊԸ-ի
(ՀՎՀՀ՝ 01002503) և «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական
կազմակերպության հետ (ՀՎՀՀ՝04703401) 2022 թվականի մայիսի 23-ին կնքված
թիվ 025Ա/022 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է
շենքի ներքին դռների և վիտրաժների արտադրման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 30,612,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի
հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի ապրիլի 1-ի «Հայկական բարեգործական ընդհանուր
միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մալաթիա-Սեբաստիա Հայորդյաց տան
վերանորոգում» ծրագրի մասին» N 183-Ա որոշմամբ հաստատված ծրագրի
իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023