24 Հունիսի 2022, 439 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 332-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական
կազմակերպության կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում
են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի մայիսի 17-ի
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության
կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում
ֆուտբոլի զարգացմանը» ծրագրի մասին» N 332-Ա որոշմամբ հաստատված
ծրագրի շրջանակներում՝
1) մարզադաշտի լուսավորության սարքավորումներ՝ 24 տեղ, 5,834.71 կգ
ընդհանուր քաշով, 168,412 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման
ծախսերը կազմել են 3,293,500 դրամ (Արարատյան մաքսատուն-վարչություն).
2) կաուչուկի գնդիկներ` 22 տեղ, 22,220 կգ ընդհանուր քաշով, 3,520 եվրոյին
համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են
3,228,900 դրամ (Արարատյան մաքսատուն-վարչություն).
3) կաուչուկի գնդիկներ` 22 տեղ, 22,480 կգ ընդհանուր քաշով, 3,520 եվրոյին
համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են
3,209,500 դրամ (Արարատյան մաքսատուն-վարչություն):