24 Հունիսի 2022, 438 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 461-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական
հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) կնքված` ստորև նշված պայմանագրերով
նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի
Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունիսի 11-ի «ՍՕՍմանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից
իրականացվող «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած
երիտասարդների տնտեսական հզորացում» ծրագրի մասին» N 461-Ա որոշմամբ
հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ռոբերտ Մելիքյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ` 35058367) 2022 թվականի մայիսի
20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022
թվականի մայիսի 26-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում
աշխատանքային գործիք՝ խոհարարական պարագաների հավաքածուի մատակարարում` 660,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մեհրաբյան և որդիներ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02239171) 2022 թվականի
մայիսի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է
2022 թվականի մայիսի 26-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում
աշխատանքային գործիքների՝ փայտամշակման և ավտոտեխսպասարկման
գործիքների հավաքածուի մատակարարում` 863,960 դրամի չափով, առանց
ավելացված արժեքի հարկի: