Փոխվարչապետերի որոշումներ

24 Հունիսի 2022, 442 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 242-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի
կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) «Գեոռիսկ գիտահետազոտական ընկերություն» ՓԲԸ-ի
հետ (ՀՎՀՀ՝ 00051495) 2022 թվականի ապրիլի 25-ին կնքված ՀՄ-05/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ինժեներաերկրաբանական
հետազոտական ծառայությունների մատուցում՝ 3,551,000 դրամի չափով, առանց
ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի ապրիլի 7-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների
զարգացում» N 242-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա
համար ունեն զգալի նշանակություն:  

Արխիվ

2024

2023