Փոխվարչապետերի որոշումներ

24 Հունիսի 2022, 443 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 332-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական
կազմակերպության կողմից ձեռք բերված մրցավարական հեռահաղորդակցման
սարքերը (2 տեղ, 13.5 կգ ընդհանուր քաշով, 16,096.90 եվրոյին համարժեք դրամ
ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան
մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա»
հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն
Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանը» ծրագրի մասին»
N 332-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
 

Արխիվ

2024

2023