Փոխվարչապետերի որոշումներ

24 Հունիսի 2022, 447 - Ա

«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի
ընկերակցության կողմից՝ ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով,
որպես օժանդակություն, «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական
հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (8 տեղ, 2,119 կգ
ընդհանուր քաշով, 78,786 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ,
փոխադրման ծախսերը կազմել են 6,100 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն
հավելվածի: Մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան
մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական
կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն և
բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի
25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված

Արխիվ

2024

2023