24 Հունիսի 2022, 449 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝
01245672) «Ար-Մոբիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01529671) 2022 թվականի հունիսի 1-ին
կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է պահնորդական
ծառայությունների մատուցում՝ 220,000 դրամի չափով, առանց ավելացված
արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական
հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների
կենտրոններ» ծրագրի մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի
իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: