Փոխվարչապետերի որոշումներ

24 Հունիսի 2022, 451 - Ա

«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Ֆոքըս օն չիլդրեն նաու» բարեգործական կազմակերպության կողմից՝ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական
կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված բեռի (380
տեղ, 4,580 կգ ընդհանուր քաշով, 91,805 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,300 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան
մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման (բեռի և բաշխման
ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:
2. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության
հայաստանյան մասնաճյուղին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն
ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ
հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու
կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված
 

Արխիվ

2024

2023