24 Հունիսի 2022, 450 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝
01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն
անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի
2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից
իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի
մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա
համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00450303) հետ 2022 թվականի
մայիսի 3-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ներկերի ձեռքբերում՝ 873,786.66 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վուդ Լայն» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00445922) հետ 2022 թվականի մայիսի 2-ին
կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է տանիքի աստիճանների ձեռքբերում՝ 475,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: