Փոխվարչապետերի որոշումներ

24 Հունիսի 2022, 445 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N Մ-136-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝
07618624) «Ազուրիտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02621811) 2022 թվականի մայիսի 26-ին
կնքված N 4177-190522 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է
շինարարական աշխատանքների իրականացում՝ 1,128,707,232 դրամի չափով,
առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի
Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման
հանձնաժողովի 2017 թվականի փետրվարի 17-ի «Դիլիջան Դեվելոփմենթ»
հիմնադրամի կողմից իրականացվող «Դիլիջան համայնքում եկեղեցական
համալիրի կառուցում» ծրագրի մասին» N Մ-136-Ա որոշմամբ հաստատված
ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
 

Արխիվ

2024

2023