Փոխվարչապետերի որոշումներ

24 Հունիսի 2022, 437 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 332-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ (N1)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական
կազմակերպության կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում
են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի մայիսի 17-ի
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության
կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում
ֆուտբոլի զարգացմանը» ծրագրի մասին» N 332-Ա որոշմամբ հաստատված
ծրագրի շրջանակներում՝
1) մարզահագուստ՝ 10 տեղ, 142 կգ ընդհանուր քաշով, 10,945.1 եվրոյին
համարժեք դրամ արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսը (Արևմտյան
մաքսատուն-վարչություն).
2) տեսաօգնության համակարգի սարքավորումներ` (VAR) 9 տեղ, 1,458 կգ
ընդհանուր քաշով, 88,939 բրիտանական ֆունտ ստերլինգին համարժեք դրամ
ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը (Արևմտյան
մաքսատուն-վարչություն):