Փոխվարչապետերի որոշումներ

23 Հունիսի 2022, 425 - Ա

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Մեծ Բրիտանիայի Կենդանիների և բույսերի
առողջության գործակալության կողմից «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական
ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված կենսաբանական նյութի
նմուշի (մեկ տեղ, 0.5 կգ ընդհանուր քաշով, նմուշի քաշը՝ 1.25 մլ, 10 բրիտանական ֆունտ
ստերլինգին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման
ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատունվարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական
լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց
հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003
թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը
բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով
ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: