Փոխվարչապետերի որոշումներ

23 Հունիսի 2022, 424 - Ա

«ՖՐԱՆՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆրանսիայի «Հայ-ֆրանսիական առողջապահական
շարժում» բարեգործական կազմակերպության կողմից Գորիսի սրտաբանական
կենտրոնին անհատույց հանձնելու նպատակով «Ֆրանս-հայկական սրտանոթային
կենտրոն» պետական հատկացումների հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի
հասցեով ուղարկված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների (96 տեղ, 5,380 կգ
ընդհանուր քաշով, 42,383.04 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման
ծախսերը կազմել են 3,335 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են
Արարատյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն» պետական հատկացումների
հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին՝ նշված բեռի համապատասխան
ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի
Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ
հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու
կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: 

Արխիվ

2024

2023