Փոխվարչապետերի որոշումներ

23 Հունիսի 2022, 421 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 464-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական
կազմակերպության կողմից ձեռք բերված մարզասարքերը (20 տեղ, 4,999 կգ
ընդհանուր քաշով, 29,988 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ
բեռ) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021
թվականի հունիսի 11-ի «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական
կազմակերպության կողմից իրականացվող «Վերականգնողական կենտրոն»
ծրագրի մասին» N 464-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: