Փոխվարչապետերի որոշումներ

23 Հունիսի 2022, 419 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի
կողմից՝ որպես նվիրատվություն, Հայաստանի Հանրապետությունում բռնցքամարտի զարգացման և մասսայականացման նպատակով «Հայաստանի
բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հասցեով
ուղարկված բռնցքամարտի ձեռնոցների (500 զույգ՝ 813,07 եվրոյին համարժեք
դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,300 ԱՄՆ-ի դոլար,
Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո
մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003
թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական
ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով
սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:  

Արխիվ

2024

2023