Փոխվարչապետերի որոշումներ

23 Հունիսի 2022, 418 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 22-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02662248) «ԹիՔեյ ընդ Փարթներս» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝
02604375) 2022 թվականի մայիսի 16-ին կնքված N 2022/05/16-01 պայմանագրում
նշված գործարքը, որով նախատեսվում է խորհրդատվական ծառայությունների
մատուցում` 3,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի,
անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի
2021 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների
հիմնադրամի կողմից իրականացվող Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում ծրագրի մասին» N 22-Ա որոշմամբ հաստատված ծրագրի
իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: