Փոխվարչապետերի որոշումներ

23 Հունիսի 2022, 417 - Ա

ՍՈՒՍԱՆՆԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի քաղաքացի Քլարիս Առզումանեանի
(անձնագիր՝ 542021472) կողմից ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության
քաղաքացի Սուսաննա Սիմոնյանի (անձնագիր՝ AP0680857) հասցեով ուղարկված
օգտագործված հագուստի (2 տեղ, 52,2 կգ ընդհանուր քաշով, 30 ԱՄՆ-ի դոլարին
համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 96 ԱՄՆ-ի
դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և Արցախի
Հանրապետության Հադրութ քաղաքից տեղահանված ընտանիքներին
անհատույց բաշխման ծրագիրը:
2. Սուսաննա Սիմոնյանին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի
Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն
որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և
գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ
տեղեկատվություն:  

Արխիվ

2024

2023