Փոխվարչապետերի որոշումներ

23 Հունիսի 2022, 414 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Սահմանել, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության
Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00032803) «Կանակա» ԲԲԸ-ի հետ
(ՀՎՀՀ` 06901369) 2022 թվականի մայիսի 4-ին կնքված N 050/22 պայմանագրում
նշված գործարքը, որով նախատեսվում է վերանորոգման աշխատանքների
իրականացում` 18,854,900 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի,
անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի
2022 թվականի նոյեմբերի 4-ի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեկեցիկ ապագա»
ծրագրի մասին» N 892-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և
դրա համար ունի զգալի նշանակություն:  

Արխիվ

2024

2023