Փոխվարչապետերի որոշումներ

23 Հունիսի 2022, 416 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 37-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Գերմանիայից «Սեմռա պլյուս» հիմնադրամի կողմից
«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված դեղորայքը, բժշկական նշանակության պարագաները և ախտորոշիչ
թեստերը (40 տեղ, 1,340.7 կգ ընդհանուր քաշով, 33,523.12 եվրոյին համարժեք դրամ
արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,120.15 եվրո, մաքսային
ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում)
ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի
հունվարի 31-ի «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի
կողմից իրականացվող «Երեխաների առողջության վերականգնման և որոշ
հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդների ներդրում» համալիր
ծրագրի մասին» N 37-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: