Փոխվարչապետերի որոշումներ

23 Հունիսի 2022, 415 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 300-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝
00057312) «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 04000255) 2022 թվականի
մայիսի 24-ին կնքված N 65-L պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պորտլանդցեմենտի մատակարարում` 1,350,000 դրամի չափով, առանց
ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի մայիսի 5-ի «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Արսեն Բարսեղյանի համար
բնակելի տան կառուցում» ծրագրի մասին» N 300-Ա որոշմամբ հաստատված
ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
 

Արխիվ

2024

2023