Փոխվարչապետերի որոշումներ

10 Հունիսի 2022, 404 - Ա

«ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող` 435,476,033 դրամ ընդհանուր արժողությամբ «ՀՀ մարզերում և Երևան քաղաքում կարիքավոր ընտանիքներին և արցախյան պատերազմից տուժած ընտանիքներին սոցիալ-հոգեբանական և տնտեսական աջակցություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Օֆիս Պրո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00861435) 2022 թվականի մայիսի 5-ին կնքված՝ N 9608BC21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրասենյակային և գրենական պարագաների մատակարարում` 40,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Սոֆադ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00019746) 2020 թվականի հունվարի 9 ին կնքված՝ N 1653BC20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կենցաղային և խոհանոցային ապրանքների և պարագաների մատակարարում ` 20,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ջիէնջիքեյ Գրուպ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01271541) 2022 թվականի ապրիլի 5-ին կնքված՝ N 3697BC21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցում` 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Գարդիան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01273049) 2018 թվականի հունիսի 29-ին կնքված՝ N 40-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ահազանգման համակարգի միջոցով պահպանության և պահնորդական ծառայությունների մատուցում` 7,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2021 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Կորպորատիվ VPN և ինտերնետ» ծառայությունների մատուցում` 4,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2022 թվականի հունվարի 26-ին կնքված՝ N 2616973 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հետվճարային հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 8,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Յանդեքս.Տաքսի Կորպ Էյէմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02274309) 2021 թվականի հուլիսի 26-ին կնքված՝ N 20210078 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տաքսի ծառայությունների մատուցում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Գեղամա» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) կնքված՝ N 03/2458 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 274,567 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2021 թվականի հոկտեմբերի 15-ին կնքված՝ N 0377440 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 166,268 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Երևան» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2021 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 3,588,962 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Գավառի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2015 թվականի մայիսի 25-ին կնքված՝ N 002319 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 696,806 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ՝ այսուհետ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Սյունիքի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված՝ N 14108138847 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 619,965 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
13) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Տավուշի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2016 թվականի նոյեմբերի 21-ին կնքված՝ N 093111611231 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 391,316 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
14) «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ՝ այսուհետ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված՝ N 016.08.13.2539 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 2,732,311 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
15) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի հոկտեմբերի 12-ին կնքված՝ N 5-14-34 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 315,360 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
16) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի Կապանի մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի դեկտեմբերի 15-ին կնքված՝ N 452998594 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 41,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
17) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի Գավառի մասնաճյուղի (ՀՎՀՀ՝ 02655115) հետ 2018 թվականի մայիսի 17-ին կնքված՝ N 167784956 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 79,040 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
18) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի հունիսի 22-ին կնքված՝ N 301993403 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 12,590 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

 

հավելված