Փոխվարչապետերի որոշումներ

8 Հունիսի 2022, 402 - Ա

ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԵՎ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ «ՎԱԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՓՐԿԱՐԱՐՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Վերականգնման, առաջընթացի և լուսավորության «ՎԱԼ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 29,149,600 դրամ
ընդհանուր արժողությամբ «Փրկարար ուսումնամարզական տարածքային կենտրոնի
ստեղծում» ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել, որ Հրշեջների գործունեության աջակիցների միջազգային ասոցիացիայի կողմից Վերականգնման, առաջընթացի և լուսավորության «ՎԱԼ» բարեգործական հիմնադրամի հասցով ուղարկված «Renault master II» մակնիշի երկու ամբուլատոր ավտոմեքենաները (2006 թվականի արտադրության, նույնականացման
համարը՝ VF1FDCVH534986247, 8,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ և 2008 թվականի արտադրության նույնականացման համարը՝ VF1FDC1H639828002, 9,000
եվրոյին համարժեք դրամ արժողությամբ) և փրկարարական սարքավորումները, պարագաները (2,130 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
Ավտոմեքենաների և փրկարարական սարքավորումների, պարագաների փոխադրման ծախսերը կազմել են 4,529.72 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են
Հյուսիսային մաքսատուն-վարչությունում:
3. Վերականգնման, առաջընթացի և լուսավորության «ՎԱԼ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո
մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023