Փոխվարչապետերի որոշումներ

8 Հունիսի 2022, 398 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ստացված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման և հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերի շրջանակներում անհատույց բաշխման ծրագիրը՝
1) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից ուղարկված քայլակներ և հիգիենայի պարագաներ՝ 15 տեղ, 147 կգ, 365 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 350 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (Արարատյան մաքսատուն-վարչություն).
2) Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի կողմից ուղարկված բժշկական դիմակներ՝ 424 տեղ, 6,380 կգ ընդհանուր քաշով, 149,415 եվրոյին համարժեք դրամ
ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը (Արարատյան մաքսատունվարչություն):
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և
գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023