Փոխվարչապետերի որոշումներ

7 Հունիսի 2022, 387 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 464-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական
կազմակերպության կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունիսի 11-ի «Հայ
վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպության կողմից
իրականացվող «Վերականգնողական կենտրոն» ծրագրի մասին» N 464-Ա որոշմամբ
հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) մարզասարքեր՝ 25 տեղ, 3,013 կգ ընդհանուր քաշով, 18,166 ԱՄՆ-ի դոլարին
համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ-ի բեռ.
2) մարզագույք՝ 2 տեղ, 299,5 կգ ընդհանուր քաշով, 3,854.4 եվրոյին համարժեք
դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը (Արարատյան
մաքսատուն-վարչություն): 

Արխիվ

2024

2023