Փոխվարչապետերի որոշումներ

7 Հունիսի 2022, 382 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672)
կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի
դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո
ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950-Ա որոշմամբ
հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ԿԵՐԽԵՐ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00485116) 2022 թվականի ապրիլի 27-ին
կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է բարձր ճնշման
լվացող սարքի ձեռքբերում՝ 199,340 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էներգովեստ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01014432) 2022 թվականի ապրիլի 22-ին
կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրական
համակարգի մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 1,233,050 դրամի չափով,
առանց ավելացված արժեքի հարկի:  

Արխիվ

2024

2023