Փոխվարչապետերի որոշումներ

7 Հունիսի 2022, 383 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 22-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Սահմանել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի
կողմից (ՀՎՀՀ՝ 02662248) «Օրգանիքս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝00486487) 2022 թվականի
ապրիլի 29-ին կնքված՝ N 147-290422 պայմանագրում նշված գործարքը, որով
նախատեսվում է բժշկական պարագաների ձեռքբերում` 481,250 դրամի չափով, առանց
ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի գիտության և
տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի գիտության և
տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի մասին» N 22-Ա որոշմամբ հաստատված
ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: 

Արխիվ

2024

2023