Փոխվարչապետերի որոշումներ

7 Հունիսի 2022, 381 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 160-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական
հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02628286) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով
նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի
Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի օգոստոսի 31-ի «Գյումրի
քաղաքի բարեկամության զբոսայգու վերականգնում և զարգացում» N 160-Ա որոշմամբ
հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Նեթվորկ Զոն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00153676) 2022 թվականի ապրիլի 25-ին
կնքված՝ N 545-250422 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է
մալուխների մատակարարում՝ 781,375 դրամի չափով, առանց ավելացված արժեքի
հարկի.
2) «Ջի-Էս-Սի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02258906) 2022 թվականի ապրիլի 25-ին
կնքված՝ N 544-250422 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է
մալուխների մատակարարում` 1,555,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի
հարկի.
3) «Մայեռ Պլաստ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05022143) 2022 թվականի ապրիլի 25-ին
կնքված՝ N 546-250422 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է
պոլիէթիլենային խողովակի և անցումների մատակարարում՝ 510,000 դրամի չափով,
առանց ավելացված արժեքի հարկի: 

Արխիվ

2024

2023