Փոխվարչապետերի որոշումներ

7 Հունիսի 2022, 380 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N Մ-1068-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00257226)
«ԼԵՎԳՈՒԿ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05001153) 2022 թվականի մարտի 23-ին կնքված՝ N 4144-
220322 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է
շինարարական աշխատանքների իրականացում` 135,064,650 դրամի չափով, առանց
ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի
Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման
հանձնաժողովի 2014 թվականի հոկտեմբերի 24-ի «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի
կողմից իրականացվող «Տաթևի վերածնունդ» ծրագրի մասին» N Մ-1068-Ա որոշմամբ
հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: