Փոխվարչապետերի որոշումներ

6 Հունիսի 2022, 374 - Ա

«ՇՈՂԻԿ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Գերմանիայի Ավետարանական մկրտական քրիստոնյաների եղբայրական եկեղեցու կողմից «Շողիկ» հայկական բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (405 տեղ, 12,310 կգ
ընդհանուր քաշով, 4,867 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ 4,700 եվրո փոխադրման ծախսերը, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Շողիկ» հայկական բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո
մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը
բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված