Փոխվարչապետերի որոշումներ

6 Հունիսի 2022, 371 - Ա

«ԳԼՈԲԱԼ ԷՅԴ ՆԵԹՎՈՐՔ» ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Բարեգործական որակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից՝ «GAIN» ոչ առևտրային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Գլոբալ Էյդ Նեթվորք» ոչ առևտրային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Հայաստանյան մասնաճյուղի հասցեով ստացված բեռների (2 բեռնարկղ 2,407 տեղ, 41,872 կգ ընդհանուր քաշով, 66,900 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, բեռի և բաշխման ցանկերը համաձայն հավելվածի, Արևելյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատուց բաշխման ծրագիրը:
2. «Գլոբալ Էյդ Նեթվորք» ոչ առևտրային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված