6 Հունիսի 2022, 370 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00032803) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի նոյեմբերի 4-ի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեկեցիկ ապագա» ծրագրի մասին» N 892-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Տիգրան Մեծ» հրատարակչություն փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 02505322) 2022 թվականի ապրիլի 25-ին կնքված՝ N 045/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպագրական ծառայությունների պատվիրում՝ 25,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մետատեկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00099721) 2022 թվականի ապրիլի 24-ին կնքված՝ N 047/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի մատակարարում՝ 844,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Կարեն-93» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01500165) 2022 թվականի մայիսի 2-ին կնքված՝ N 048/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է նոր ջրագծի և պոմպակայանի կառուցման աշխատանքների իրականացում` 36,492,210 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: