18 Մայիսի 2022, 355 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950 Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) համակարգիչ՝ մեկ հատ, 2,539 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 25,947 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
2) գրաֆիկական դյուրակիր համակարգիչ (պլանշետ)՝ 24 հատ, 4,178.88 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 82,654 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
3) հեռուստացույց՝ 8 հատ, 1,400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն).
4) ապրանքներ (ցանկը՝ համաձայն հավելվածի)` 90 տեղ, 12,897.79 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 22.55 ԱՄՆ-ի դոլար և 510,521.8 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն):