Փոխվարչապետերի որոշումներ

18 Մայիսի 2022, 343 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N Մ-1273-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 28-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Տավուշի մարզի Կողբ համայնքում «Թումո» կենտրոնի ստեղծում» ծրագրի մասին» N Մ 1273 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ինթեք Էլեկտրիկ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00870691) հետ 2022 թվականի ապրիլի 20-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրական բաշխիչ վահանների լրակազմերի ձեռքբերում՝ 69,812,530 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էներգովեստ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01014432) հետ 2022 թվականի ապրիլի 20-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է դիզելային գեներատորի ձեռքբերում՝ 31,902,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Արխիվ

2024

2023