Փոխվարչապետերի որոշումներ

18 Մայիսի 2022, 345 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00032803) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի նոյեմբերի 4-ի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեկեցիկ ապագա» ծրագրի մասին» N 892-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 02508792) 2022 թվականի ապրիլի 14-ին կնքված՝ N 040/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համերգասրահի վարձակալություն՝ 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Պետական կամերային նվագախմբի ընկերներ» հասարակական կազմակերպության հետ (ՀՎՀՀ` 02599267) 2022 թվականի ապրիլի 20-ին կնքված՝ N 044/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է երգերի կատարման ծառայությունների պատվիրում` 1,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Արխիվ

2024

2023