Փոխվարչապետերի որոշումներ

17 Մայիսի 2022, 336 - Ա

«ԹՈՒՖԵՆԿՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի Քոուդ 3 Էնջելս (Code3 Angels) ոչ առևտրային կազմակերպության կողմից «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հասցեով
ուղարկված 250 հատ առաջին օգնության հավաքածուների (7 տեղ, 6,125 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,364 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և
գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023